22 12 2022

Սևանա լճի մակարդակը նվազել է 14 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը նվազել է 14 սանտիմետրով

Սեւանա լիճը 2022 թվականի  դեկտեմբերի 21-ի դրությամբ ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 30 սանտիմետր բարձրության վրա, ինչը 14 սանտիմետրով ցածր է 2021 թվականի նույն օրվա նիշից։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 161 միլիոն 888 հազար խորանարդ մետր ջուր, իսկ հունիս-սեպտեմբեր ամիսներին Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 165 միլիոն 63 հազար խորանարդ մետր ջուր։

Սեւանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ