13 12 2022

Արցախում, այս պահին, 120 հազարից ավել քաղաքացի ամբողջական շրջափակման մեջ է․ իրավապաշտպանը դիմում է ՄԱԿ-ին



«Անկածխ կուսակցական ու քաղաքական հայացքներից մենք, այստեղ, մի նպատակով ենք ՝մեր բողոքի ձայնն արտահայտելու․  ցավոք,  Ստեփանակերտում ՄԱԿ-ի ներկայացուցչություն չկա և մեր արցախահայ քույրերն ու եղբայրները չունեն մի կառույց, որտեղ գնան ու իրենց բողոքի ձայնը բարձրացնեն՝  այս պահի դրությամբ աշխարհում գոյություն չունեցող իրավիճակի հետ կապված։ Մենք այստեղ ոչ միայն մեր, այլև՝  Արցախի մեր հայրենակիցների բողոքի ձայնն ենք հայտնում ՄԱԿ-ի գրասենյակին։  Մեր ժողովրդի միջից արժանապատվության զգացումը չի վերացել , և մեր ձայնը կարող է լեռներում  այն ձայնը դառնա մի օր, որը ձնահյուս է բերում․․․  Արցախում, այս պահին, 120 հազարից ավել քաղաքացի ամբողջական շրջափակման մեջ է»,-այս մասին ասաց Արցախի նախկին ՄԻՊ,իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ ՄԱԿ գրասենյակի առջև կազմակերպված ակցիայի ժանանակ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ