09 12 2022

Մեր երկրում նախագահն էլ է վարչապետի ենթակայության տակ․ Արթուր Խաչատրյան



 ԱԺ-ն քաննարկում է  «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում և կից փաթեթի օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  նախագիծը։ «Հիմնավորման մեջ պետք է գրեին, թե օպերատիվ կերպով, արագ կերպով արձագանքելուն ինչո՞վ Է խանգարում,  երբ  ՊՊԾ-ն  գտնվում է ԱԱԾ-ի մեջ»,-իր ելույթում, նախագծի մասին խոսելիս, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ինչ են ասում․  ասում են նախկինում էլ , երբ ՊՊԾ-ն եղել է ԱԱԾ-ում էլի վարչապետի ենթակայության տակ է եղել , մեր երկրում, ցավոք, նախագահն էլ է վարչապետի ենթակայության տակ։ Որևէ մեկը չի կասկածում չէ՞, որ եթե Վահագն Խաչատուրյանին վարչապետը չառաջարկեր,   Խաչատուրյանի փոխարեն, օրինակ, մարշրուտակում ինչ որ մեկը 100 դրամ կվճարեր՛,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ