09 12 2022

Եթե վարչապետը զենքը պահի որևէ մեկի վրա, ՊՊԾ-ն ի՞նչ պետք է անի․ Մինասյանը՝ ԱԽ քարտուղարին



ԱԺ-ն քաննարկում է  «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում և կից փաթեթի օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  նախագիծը։

Նախագծի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մի քանի հարցեր ուղղեց ԱԽ քարտուղարին։

 «Հատուկ պահպանվող անձանց պաշտպանությունը համարվո՞ւմ է սահմանադրական կարգի սպառնալիք կամ դրա շրջանակներում դիտվելո՞ւ է, թե՝ ոչ , և սահմանապահ զորքերը ձեր նշած ո՞ր գործառույթի  մեջ ե մտնում։  Հաջորդը՝  ՊՊԾ-ն ռազմական կառույց է, ի վերջո , Ձեր բերած բարեփոխման շրջանակում   փաստորեն այս ռազմականացված կառույցի թե՛ ղեկավարը, թե՛ ընդհանրապես կադրային քաղաքակնությունը կառուցվում է քաղաքացիական  ծառայության սկզբունքով ավելի շատ, այլ  ոչ թե՝  ռամական կառույցին բնորոշ սկզբունքով։ Նաև՝  մեկնաբանեք, որով ասվում է բացառաությամբ հանրապետութայն նախագահի, վարչապետի և ԱԺ  նախագհի մնացած պաշտպանվող անձինք, եթե հանկարծ հանցագործություններ կատատարեն , ապա ծառայությունը համարժեք քայլեր է իրականացնում։  Եթե վարչապետը զենքը պահի որևէ մեկի վրա , ՊՊԾ-ն ի՞նչ պետք է անի․  ներկայացված կարգավորմամբ՝  ոչինչ , ավելին ՝ պետք է օժանդակի»,-նշեց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ