03 12 2022

Մաշկաբանության ազգային կենտրոն տեղափոխված դատապարտյալը փախուստի է դիմել

Մաշկաբանության ազգային կենտրոն տեղափոխված դատապարտյալը փախուստի է դիմել

Աջափնյակ վարչական տարածքում գործող ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության ազգային կենտրոնից ժամը 08։00-ից 08։30-ն ընկած ժամանակահատվածում փախուստի է դիմել կալանավայրից նշած կենտրոն տեղափոխված անձը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ փախուստի դիմած դատապարտյալը 41-ամյա Գասպար Վ․-ն է, ով դատապարտված է եղել ՀՀ ՔրՕրի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Նրան «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից բժշկական հետազոտաման նպատակով տեղափոխել են նշված կենտրոն։ Նա մտել է 2-րդ հարկում գտնվող լոգարան լոգանք ընդունելու։ Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մնացել են դռան մոտ, ապա երբ տեսել են, որ նա չի արձագանքում, բացել են լոգարանի դուռը և նկատել, որ նա այնտեղ չի։ 2-րդ հարկի պատուհանից նա թռել է «նավեսի» վրա, ապա այնտեղից ոտքով դիմել փախուստի։

Նրա փախուստի պահը արձանագրվել է նաև բժշկական կենտրոնում տեղադրված տեսախցիկների կողմից։

Այս պահին շարունակվում են նրա որոնողական աշխատանքները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ