03 04 2020

Կալանքից ազատ արձակել քաղաքական գործիչներին. ԵԽԽՎ զեկուցող

Կալանքից ազատ արձակել քաղաքական գործիչներին. ԵԽԽՎ զեկուցող

Ազատազրկված քաղաքական գործիչներին անհապաղ ներառել վաղաժամկետ ազատ արձակվողների ցանկում: Այս կոչով Բորիս Չիլևիչը, ով «Պե՞տք է արդյոք քաղաքական գորիչները քրեական պատասխանատվության ենթարկվեն հայտարարությունների համար, որ արել են իրենց մանդատից ելնելով» հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի զեկուցող է, դիմել է Իսպանիային և Թուրքիային: Պատճառը գերծնրաբեռնված բանտերում կորոնավիուրսի տարածման մեծ վտանգն է: Այս մասին հայտնում է anfrussian.com կայքը:

 Նա, մասնավորապես ասել է.

 «Ողջունում եմ շատ երկրներում ձեռնարկված միջոցները, երբ  այն բանտարկյալները, որքն չեն կատարել բռնությամբ ուղեկցված արարքներ և հասարակության համար վտանգ չեն ներկայացնում, ազատ են արձակվել, կամ կիրառվել են այլ պատժամիջոցներչ, որոնք չեն ուղեկցում ազատության սահմանափակմամբ: Սա ճիշտ քայլ է, հաշվի առնելով այն սպառնալիքները, որոնք առաջացրել է կորոնավիրուսը բանտերում:

Այս միջոցներից հատկապես պետք է օգտվեն քաղաքական հետագիծ ունեցող այն բանտարկյալները, ինչպիսիք են կատալոնացի քաղաքական գործիչները, որոնք դատապարտվել են 2017-ի հոկտեմբերին կայացած հակասահմանադրական հանրաքվեում իրենց դերի համար, կամ թուրք խորհրդարանականներ, քաղաքապետեր և այլ քաղաքական գործիչներ, որոնք բանտարկված են այնպիսի հայտարարությունների համար, որոնք բխել են իրենց մանդատից: 

Դեռ անցած տարի փետրվարին Իսպանիա կատարած իմ ճանաչողական այցի ընթացքում ես անձնական հանդիպումներ և խոսակցություններ եմ ունեցել կատալոնացի քաղբանտարկյալների հետ և կարող եմ վստահորեն ասել, որ այդ կանայք և տղամարդիկ որևէ մեկի համար վտանգ չեն կարող ներկակացնել, նրանց կալանավորված լինբելու հանգամանքն արդեն իսկ մտահոգիչ է, բայց հաշվի առնելով կրոնավիրուսի տարածման ռիսկերը, նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն: Նույնը վերաբերում է նաև Թուրքիայի կալանավայրերում գտնվող ընդդիմադիր քաղաքական գործիչներին, լրագրողներին և քաղհասարակության ակտիվիվստներին»: 

2019-ի նոյեմբերի 11-ին Բեռլինում (Գերմանիա) Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում Չիլևիչը ներկայացրեց այս թեմայի վերաբերյալ մեմորանդում և լսումներ անցկացրեց Մարդու իրավունքների եվրոպական նախկին դատարանի երեք նախկին դատավորների հետ:

Նա պետք է իր վերջնական զեկույցը ներկայացնի այս տարվա վերջին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ