01 12 2022

Քանի դիրք կարելի էր կարգի բերել Երևանի զարդարանքի վրա ծախսվող 650 հազար դոլարի. Գագիկ Համբարյան

Քանի դիրք կարելի էր կարգի բերել Երևանի զարդարանքի վրա ծախսվող 650 հազար դոլարի. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է.

Պարզվում է, Երևանի ամանորյա տեսքի համար ծաղսվելու է 650 հազար դոլար...

Հայաստանը կառավարելու համար կապիտուլյանտ Նիկոլն առաջնորդվում է «Հաց և խրախճանք» կարգախոսին համապատասխան...

Այլ կերպ չի կարելի մեկնաբանել այս իշխանությունների պահվածքը, ովքեր պատերազմից հետո մինչև 2022 թ-ի սեպտեմբերը գեթ մեկ փամփուշտ չէին գնել բանակի համար՝ թուրքերին հավատացնելոււ, որ իրենք իրոք խաղաղություն են մուրում և աղերսում վերջիններից, իսկ մեր զինվորներն էլ ծառայում էին խայտառակ վիճակում գտնվող դիրքերում և խրամատներում՝ անձևից և ձնից պատսպարվելով ցելոֆանի տակ, բայց Երևանը զարդարելու համար պարզվում է և՛ ահռելի գումար կա, և՛ ցանկություն...

Հետաքրքիր է, քանի՞ դիրք կարելի էր կարգի բերել Երևանի զարդարանքի վրա ծախսվող 650 հազար դոլարի...

Ու չփորձեն որոշները «դասախոսություն» կարդան, թե բա "ամանորը երեխաների համար է և պետք չէ այդ տոնը խլել նրանցից"... Համաձայն կլինեի այս տեսակետի հետ, եթե ընդամենը 3 ամիս առաջ Նիկոլի պատճառով ևս 200-ից ավելի մեր զինվորներ չզոհվեին և որոնց ընտանիքները, հարազատները, ընկերները և մտերիմները արցունքները աչքերին և հիմնականում գերեզմանատներում պետք է դիմավորեն 2023 թ-ը... Իսկ Նիկոլի պատճառով պարտված Հայաստանի մայրաքաղաքն էլ կարող էր ավելի զուսպ զարդարվել...

Ինչի՞ են ճոխ զարդարվում և հրճվում.... ո՛ր թուրքի պատճառով դատարկվել է Ներքին Հանդը, ո՛ր թուրքը գնտվում է Ջերմուկից 1,5-2 կիլոմետր հեռավորության վրա, ո՛ր թուրքը հասել է Վերին Շորժա, ո՛ր թուրքը գրավել է Սև լիճը և այլ տարածքներ...

Ի դեպ, ըստ վերջին տվյալների ազերիները մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա են կուտակում Նիկոլի և Ալիևի գծանշած հայ-ազերիական սահմանին և Հայաստանն Արցախին կապող միջանցքի մոտ...

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ