25 11 2022

Քաղաքացու հաշմանդամության տևողության ժամկետը հաստատելու նպատակով 60 հազար դրամ կաշառք է պահանջել



Քրեական ոստիկանության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռքբերվել, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության թիվ 13 բժշկասոցիալական հանձնաժողովի անդամը քաղաքացու օգտին գործողություն կատարելու, այն է՝ հանձնաժողովի կողմից հաշմանդամության տևողության ժամկետը հաստատելու նպատակով որոշում կայացնելու գործընթացը կազմակերպելու համար նոյեմբերի 22-ին Մասիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում գտնվող իր աշխատասենյակում պահանջել է որպես կաշառք 60 հազար դրամ։

Փաստի առթիվ առերևույթ հանցանքի մասին կազմված պատշաճ հաղորդման հիմանվրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում նոյեմբերի 25-ին հանձնաժողովի անդամը իր աշխատասենյակում պահանջված 60 հազար դրամը ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում նրա խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկա հանդիսացող 60000 դրամը։ Նա ներկայացվել է հակակոռուպցիոն կոմիտե։

Կատարվում է նախաքննություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ