22 11 2022

Ի՞նչ է հայտնի Երևանում կայանալիք ՀԱՊԿ նիստի մասին

Ի՞նչ է հայտնի Երևանում կայանալիք ՀԱՊԿ նիստի մասին

ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների, պաշտպանական գերատեսչությունների, անվտանգության խորհուրդների քարտուղարների և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խորհուրդների համատեղ նիստը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Երևանի «Դվին» համալիրում: Այդ մասին հաղորդվում է ՀՀ ԱԳՆ-ի կողմից հրապարակած նիստի օրակարգում:
Այսպես՝ Ժամը 11:30-ին տեղի կունենան վերոհիշյալ խորհրդի նիստերը։
Ժամը 15:00- ին կմեկնարկի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստը՝ պետությունների ղեկավարների և կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ, այնուհետև կշարունակվի՝ ընդլայնված կազմով:
Նշենք, որ ոստիկանությունը հայտնել է վաղը՝ նոյեմբերի 23-ին փողոցներ փակելու մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ