17 11 2022

Պարգևավճարները նվազեցնում են, աշխատավարձերը՝ բարձրացնում

Պարգևավճարները նվազեցնում են, աշխատավարձերը՝ բարձրացնում

Կառավարություը նոյեմբերի 17-ի նիստում հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին եւ այն անհետաձգելի համարեց:

Նախագծով առաջարկվում է առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը՝ հավելումը և հավելավճարը, նվազեցնել բազային աշխատավարձի բարձրացման չափով։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսական անկախությունն ապահովելու նպատակով քննիչին վճարվող աշխատավարձի չափը նախատեսվել էր սահմանել 1 միլիոն ՀՀ դրամ, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձինը՝ 600.000 ՀՀ դրամ, hակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի դատավորի համար նախատեսվել էր սահմանել մոտ 1.500.000 ՀՀ դրամ աշխատավարձ:

Օրենքով որպես հավելում վճարելու հիմք սահմանվեց առանձնակի ռիսկայնություն պահանջող պաշտոն զբաղեցնելու հանգամանքը և այդ դեպքում  սահմանվեց 100 տոկոսի չափով հավելում:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված է 14.50 գործակից, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի համար՝ 14․00 գործակից։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պարագայում հիմնական աշխատավարձը ներկայում կազմում է 959 030 դրամ (բազային աշխատավարձը՝ 66 140 դրամ), նույն չափով էլ հավելում:

Բացի այդ, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար նախատեսված է նաև  հավելավճար, որը կարող է կազմել մինչև 30 տոկոս: Այսինքն, հիշյալ խմբի անձանց, հիմնական աշխատավարձից բացի վճարվում է նաև լրացուցիչ աշխատավարձ, որը կարող է լինել պաշտոնային դրույքաչափի մինչև 130 տոկոսի չափով:

Կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի նիստում հավանության է արժանացել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 75000 դրամ:

Նվազագույն աշխատավարձի բարձրացման արդյունքում օրենքով սահմանված կարգով պետք է բարձրանա նաև պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձը, որը կկազմի 83200 դրամ:

Բազային աշխատավարձը 83200 դրամ սահմանելու պարագայում վերը նշված բոլոր պաշտոնյաների աշխատավարձերը նորից կբարձրանան, և աշխատավարձերի խզվածքը ավելի կմեծանա:

 

Նախագծով առաջարկվում է առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաև ՍԴ նախագահի, փոխնախագահի և դատավորի պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը՝ հավելումը և հավելավճարը, նվազեցնել բազային աշխատավարձի բարձրացման չափով։

 

Ընդ որում, հավելումների առաջարկվող չափով պահպանվում է ներկայում միջին հաշվով վճարվող աշխատավարձի ընդհանուր չափը՝ պաշտոնային դրույքաչափ, հավելում կամ հավելավճար և ամսական պարգևատրում աշխատավարձի 30 տոկոսի չափով։ Հավելումների նվազեցման արդյունքում ամսական աշխատավարձի ընդհանուր չափը որպես կանոն մնում է նույնը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ