«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ընդգծեց՝ վարման խոսքում բարձրաձայնած նույն հարցն առ այն, որ ԱԺ ներկայացված փաթեթում տեղեկանքների մասում դրված հայտարարության նախագիծը, չի համապատասխանում կառավարության հաստատած տարբերակին։ Մի տեղ գրված է «Լեռնային Ղարաբաղ», մյուսում՝ «Արցախի Հանրապետություն»։ Ներկայացելով այն ասաց․ «Կառավարության 2022 թ հոկտեմբերի 20-ի որոշման հավելվածում գրված է՝ «Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը պարունակում է առարկայազուրկ և անհիմն մեղադրանքներ ուղղված Հայաստանի Հանրապետությանը և խեղաթյուրում է ԼՂ հակամարտության էությունը, որը հրահրվել ու շարունակվել է Ադրբեջանի կողմից ԼՂ ժողովրդի մարդու իրավունքների և ինքնորոշման համար խաղաղ պահանջներին ի պատասխան ուժի կիրառման պատճառով։ ԱԺ-ում ներկայացված տեղեկանքների բաժնում հայտարարության տեքստում Լեռնային Ղարաբաղ բառից հետո օգտագործվել է Արցախի Հանրապետություն բառակապակցությունը, որը խիստ խրախուսելի է , բայց անորոշ է, հստակ չէ» ,- ասաց Արծվիկ Մինասյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը