Aravot.am-ը գրում է՝ ԱՄՆ-ն Գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) ԱՄՆ պետքարտուղարության հետ համատեղ պատժամիջոցներ է սահմանել ռուսական ռազմարդյունաբերական համալիրին աջակցող տեխնոլոգիաների գնման անդրազգային ցանցի վրա: Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Հայաստանում տեղակայված Milur Electronics ընկերությունը:
Նշվում է, որ Milur Electronics ՍՊԸ-ն (Milur Electronics) ինտեգրալային միկրոսխեմաներ արտադրող ռուսական Milandr ընկերության հայաստանյան մասնաճյուղն է, որը հիմնադրվել է արտասահմանյան գործարաններից պատվերներ ստանալու, միկրոսխեմաներ արտադրելու և արտասահմանյան վաճառքներ իրականացնելու նպատակով։ Փաստացի, Milur Electronics-ը օգտագործվել է որպես Milandr-ի ֆրոնտ ընկերություն՝ որպես արտասահմանյան գործընկերների հետ Milandr-ի բիզնեսը վարելու միջոց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը