Աժ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը գրում է․
«Շնորհակալություն, Լուքսեմբուրգ
Լյուքսեմբուրգի խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց եզդիների ցեղասպանությունը
Եզդիների ցեղասպանության պաշտոնապես ճանաչող օրենքի նախագիծը ընդունվեց միաձայն քվեարկությամբ։
Մեծ երախտագիտություն ենք հայտնում Լյուքսեմբուրգի կառավարությանը և խորհրդարանին՝ եզդի համայնքին շարունակական աջակցության և Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման կողմից մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարի համատեքստում նրանց ջանքերի համար։
Շնորհակալ ենք, որ գործում եք հանուն պատմական արդարության ու դրա վերականգնման` ի շահ մարդու ու քաղաքացու իրավունքների, և ի շահ եզդիական դատի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը