15 02 2024

Մանկական մահացության տոկոսը բարձր է կրթական ցածր ցենզ ունեցող մայրերի մոտ. Բաքոյան



Մանկական մահացությունները բարձր տոկոս են կազմում կրթական ցածր ցենզ ունեցող մայրերի մոտ: Այս մասին Ազգային ժողովում ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու թեմայով լսումների ժամանակ հայտարարեց ՔՊ պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը:

«Վաղ հասակում ամուսնությունների արդյունքում ծնված երեխաների մահացության տոկոսը շատ ավելի բարձր է: Լիարժեք կրթություն չստացած մայրը չի կարող ապահովել իր երեխայի համակողմանի կրթությունը, զարգացումը և, առհասարակ, կյանքի ճիշտ կազմակերպումը»,- նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ