05 02 2024

Իր կնոջը ծեծող Բաքոյանը հետաքրքրվում է ուրիշների կուսությամբ․ Politik.am

Իր կնոջը ծեծող Բաքոյանը հետաքրքրվում է ուրիշների կուսությամբ․ Politik.am

Politik.am-ը գրում է․ Օրերս մի խումբ ՔՊ-ականներ ընտանեկան բռնության դեմ պայքարի անվան տակ օրենսդրական կարգավորում էին բերել, որով կարգելվի կուսության ստուգումը բժշկական հաստատություններում։ Նախագիծը քննարկվում էր ԱԺ Մարդու իրավուքնների հանձնաժողովում։ Նիստը գլխավորում էր ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, ով հանրությանը առավել հայտնի է իր քաղաքացիական կնոջը ծեծելու պատմությամբ։

Հիշեցնենք, որ 2022 թվականին Բաքոյանի քաղաքացիական կինը հանդիպել էր Politik.am-ի լրագրողի հետ և ներկայացրել փաստեր իր նկատմամբ իրականացված բռնության վերաբերյալ։ Մեր այդ հրապարակումը մեծ սկանդալ դարձավ, բայց Բաքոյանն այդպես էլ անպատիժ մնաց։

Ու հիմա իր ընտանիքում կնոջ նկատմամբ բռնություն գործադրողը քննարկում է ուրիշի ընտանիքներում հնարավոր բռնությունը կանխարգելելը։ Սա մաքուր ՔՊ-ական վարքագիծ է։ Միայն պատկերացնել կարելի է, թե կուսության դեմ ջիհադ հայտարարած ՔՊ կանայք ինչ տրավմաներ ու մութ պատմություններ ունեն։ Հուսանք մի օր կբացահայտվի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ