Ֆրանսիայի հրապարակում, Միասնության հանրահավաքի ժամանակ, Իշխան Սղաթելյանը հայտարարեց․
«Սիրելի ընկերներ, քույրեր և եղբայրներ,
Գիտեմ, որքան մեծ է՝ ստեղծված իրավիճակից վայրկյան առաջ դուրս գալու բոլորիս ցանկությունը։ Գիտեմ՝ վերջնական հաղթանակի ուշանալը որքան է հուսահատեցնում, հիսաթափեցնում է հատկապես ամեն օր պայքարող մարդուն: Մենք ընդունել և ընդունում ենք բոլոր առողջ քննադատությունները, մեր սխալներից և բացթողումներից դասեր քաղելով այլևս վրիպելու և չհաջողելու տեղ չունենք: Սա իսկապես ծանր, բայց կենսական պայքար է։ Մեր երկրի ճակատագիրը որոշելու է՝ այս հրապարակում և այլ հրապարակներում պայքարող մարդը ։ Մեր տղերքը կռվել են աննկուն , կռվել են ու մինչև վերջ խրամատը չեն լքել, հետևաբար հուսահատվել չկա․ ընկերոջը միայնակ խրամատում չեն թողնում , էս պայքարը մենք միասին սկսել ենք և միասին մինչև վերջ հասցնելու ենք հաղթական ավարտին։
Ոչ մի թղթի կտոր չի երաշխավորելու մեր ինքնիշխանությունը, մեր անվտանգությունը, խաղաղ ու արժանապատիվ ապրելու մեր իրավունքը։ Ոչ մի երկիր պարտավոր չէ եւ չի պաշտպանելու մեզ, եթե ինքներս մեզ չպաշտպանենք։ Ոչ մի դաշնակից մեր շահերը չի պաշտպանի, եթե մենք ինքներս այդ շահերը չգիտակցենք և չգնանք այդ շահերի ետևից։ Ժամանակն է՝ մենք մեզ վերագտնելու, մեր ուժերին հավատալու, մեր ինքնավստահությունը նորոգելու, մեր միասնությունը վերակերտելու հրամայականի առջեւ ենք։
Դեռ Դարեհ առաջինն է ասել՝ հայերին հնարավոր չէ հաղթել, նրանց պետք է պառակտել. Մեզ պառակտեցին և տարան պարտության։ Այսօր, այս խորհրդանշական հրապարակում, մեկ անգամ ևս ազգային համերաշխության այս հանրահավաքով, ձեզանից յուրաքանչյուրը ասեց ՝ մենք կարող ենք միանալ, բռունցք դառնալ և տեր կանգնենք մեր հայրենիքին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը