«Այս հավաքի հաջորդ կարևոր քայլը շատ հստակ ուղերձն է արտաքին աշխարհին՝ մեր բարեկամներին, միջնորդներին և հարևաններին․ այս հանրահավաքով ասում եք․
1 Հայաստանը ողջունում է միջնորդների ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն
հաստատելու ուղղությամբ։
5 Հայաստանը պատրաստ է քննարկել ու բոլոր բարդ հարցերը;
6 Հայաստանը պատրաստ է բարդ ու բովանդակային բանակցությունների և լուծումների։
Բայց դա չի կարող լինել ազգային նվաստացման և հայրենազրկման գնով։
Չի կարող ստորագրվել և վավերացվել որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Նման փաստաթուղթը պատռվելու է մեր ժողովրդի կողմից, և իշխանափոխությունից հետո հայտարարվելու է առոչինչ: Միջազգային հանրությունը պետք է լավ հասկանա, որ Նիկոլը Հայաստանը չէ, Նիկոլը հայ ժողովուրդը չէ, Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կամքը արտահայտողը չէ»,-այս մասին հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ Միասնության հանարհավաքին։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը