Ֆրանսիայի հրապարակում , Միասնության հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով , Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․
«Սիրելի քույրեր և եղբայրներ, սիրելի հայրենակիցներ,
Այսօր դուք մեկ անգամ և սապացուցեցիք, որ տեր եք Արցախին,տեր եք Հայաստանին, տեր ենք մեր Հայրենիքին: Այս հանրահավաքը սովորականհանրահավաք չէ, սա ինչ-որ մեկի դեմ կամ ինչ-որ մեկ ի օգտին հանրահավաք չէ։ Այս հանրահավաքն ունի ավելի մեծ առաքելություն, ավելի կարևոր բովանդակություն։
Սա համահայկական միասնականությունը վերականգնելու հանրահավաք է։
Սիրելի քույրեր և եղբայրներ, սիրելի հայրենակիցներ,
Այսօր դուք մեկ անգամ ևս ապացուցեցիք, որ տեր եք Արցախին, տեր եք Հայաստանին, տեր ենք մեր Հայրենիքին: Այս հանրահավաքը սովորական հանրահավաք չէ, սա ինչ-որ մեկի դեմ կամ ինչ-որ մեկի օգտին հանրահավաք չէ։ Այս հանրահավաքն ունի ավելի մեծ առաքելություն, ավելի կարևոր բովանդակություն։ Սա համահայկական միասնականությունը վերականգնելու հանրահավաք է։
Նախորդ կիրակի մենք լսեցինք Արցախի հստակ ձայնը. Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արցախահայությունը, Արցախի խորհրդարանը, պետական կառավարման համակարգը հստակ և աներկբա հայտարարեց, որ որևէ իշխանություն չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրացման իրավունքը: Երեկ Հայ Առաքելական եկեղեցին՝ Գերագույն հոգևոր խորհուրդը՝ ողջ հայությանը հորդորեց համախմբվել ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի։
Այսօր Երևանում մենք վերահաստատում ենք այդ պարզ ճշմարտությունը և ասում՝ մայր Հայաստանը պատրաստ է պաշտպանել ինքն իրեն և իր զավակին։ Ես վստահ եմ՝ Արցախից և Հայաստանից հնչող այս պատգամները արձագանք են գտնելու հայկական ամբողջ սփյուռքում։ Նաև՝ աշխարհում։ Այս հանրահավաքը հիրավի դառնալու է աշխարհասփյուռ հայության միավորման սկիզբը ազդարարող հանրահավաք։
Տարիներ առաջ հրեշավոր ձեռքը մեր ժողովրդի մեջ մտցրեց պառակտում և թշնամանք։ Մենք դրա ողբերգական հետևանքները տեսանք՝ ավերածություններ, հազարավոր զոհեր, հայրենիքի կորուստ։ Կեղծիքը, սուտը, հուսահատությունը, ազգային ու բարոյական արժեքների, վեհ գաղափարների արժեզրկումը ամեն օր, ամեն ժամ հյուծում են մեր ազգային հավաքական ուժը։ Սրանց սուտը սահմաններ չի անաչում՝ կեղծում են մեր պատմությունը, կեղծում են պատերազմի արդյունքները, կեղծում են մեր անցյալն ու ներկան, պարզվեց՝ կեղծում են իրենց ընտրությունները: Սուտ է սրանց խոստացած խաղաղությունը։ Սրանք բերելու են նոր պատերազմ, նոր զոհեր, նոր կորուստներ, նոր ավերածություններ։ Գործի է դրված մեզ քայլ առ քայլ բարոյալքելու եւ ոչնչացնելու հրեշավոր ծրագիր։ Ամեն կերպ փորձում են սասանել մեր հավատը, կոտրել հաղթելու մեր կամքը, արժանապատիվ ապրելու մեր իրավունքը։ Այսօր, այս հանրահավաքով սկսում ենք ազգային համերաշխության, ազգային իասնականության մեր ընթացքը. Ստեփանակերտից-Երևան-Մոսկվա-Լոս-Անջելես-Բեյրութ-Գյումրի-Տորոնտո-Նյու-Յորք-Աթենք-Փարիզ-Սյունիք-Թեհրան. ամենուր մենք միանական ենք ու մենք միասնական ենք Արցախի և Հայաստանի ինքնիշխանության և պաշտպանության շուրջ։ Մենք կիսելու և զիջելու հայրենիք չունենք։ Մենք ունենք ՊԱՀԵԼՈՒ հայրենիք, և այն միակն է։ Մենք վերականգնելու ու հզորացնելու ենք այն»։
Մանրամսն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը