Հոկտեմբերի 30-ին Կանադայի Տորոնտո քաղաքում կայացել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ընթրիքը՝ նվիրված Հիմնադրամի 30-ամյակին, որի ժամանակ հավաքվել է 760 100 կանադական դոլար (547,272 ԱՄՆ դոլար):
«Հայաստան» հիմնադրամից հայտնում են, որ գումարը կուղղվի Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում բժշկական կենտրոնների, ինչպես նաև Արցախի Իվանյան համայնքում խաղահրապարակի կառուցմանը, որտեղ Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ կառուցվել է 34 տուն:
.Նշենք, որ դրամահավաք–ընթրիքի հյուրերը ևս մեկ անգամ շեշտել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին աջակցելու կարևորությունն ու հրատապությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը