28 10 2022

Մենք պետք է հստակ հայտարարենք, որ խոսքը ագրեսիայի մասին է․ Զատուլինը՝ Ադրբեջանի գործողությունների մասին



ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը՝  Լազարյան ակումբի հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ միանշանակ  2020 թվականի պատերազմի պատասխանատվությունը  պետք է կրի Ադրբեջանը՝  միաժամանակ մեղավոր կողմ համարելով նաև՝  Հայաստանի իշխանությանը։

«Բայց նաև  անկեղծ չեմ լինի եթե չասեմ, որ տեսնում եմ նաև,  այս պատմության հետ կապված, Ռուսաստանի սխալը․ այս մասին բարձրաձայնել եմ։ Ռուսաստանը պետք է առավելագույն ուժեր ներդներ, որ այդ պատերազմը տեղի չունենար»,-ասաց Զատուլինը՝ հավելելով․ « Մենք պետք է հստակ հայտարարենք, որ Ադրբեջանի պարագայում խոսքը ագրեսիայի մասին է»,-ասաց Զատուլինը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ