26 10 2022

Զատուլինին Հայաստան չթողնելը պետք է դիտարկել որպես՝ հակահայկական քայլ ու ասեմ ինչու․ Սևակ Հակոբյան

Զատուլինին Հայաստան չթողնելը պետք է դիտարկել  որպես՝ հակահայկական քայլ ու ասեմ ինչու․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․

Երեկվա պատմությունը՝ կապված ռուս գործիչ Զատուլինին Հայաստան չթողնելու հետ, ի սկզբանե չեմ դիտարկում որպես հակառուսական կամ հակապուտինյան քայլ․ երեկ շատ նմանատիպ կարծիքներ տեսա: Դա, կարծում եմ, առաջին հերթին պետք է դիտարկել որպես հակահայկական քայլ ու ասեմ ինչու:

Դա նաև վատ ազդակ է այն օտարերկրացի, բայց հայկականության հետ կապված գործիչներին, որ մեզ (ՀՀ իշխանություններիս) չի հետաքրքրում դուք ձեր երկրներում ինչ եք խոսում, բարեխոսում, լոբինգ անում, բարձրաձայնում ի շահ հայերի. այդ ամենը լավ ա, մի պայմանով, որ մեզ (Նիկոլին) հանկած թթու բառ չասեք, նման կարծիք չբարձրաձայնեք, հակառակի դեպքում ձեր արած-չարածը մեզ ընդանհրապես հետաքրքիր չէ, պետք չէ, կարող եք չանել, որով հետև Հայաստանի շահերից խոսալը, բայց Նիկոլին քննադատելը վնաս է հասցնում:

էս նեղ-մաջալներիս հակառուսականության դրսևորումները կարելի է և մի կողմ դնել, քննադատել կամ ողջունել, բայց սա, շեշտում եմ, առավելապես հակահայկական ակցիա է, ոչ թե հակառուսական։

Վաղը որ մի բարեկամ կարողանանք ճարենք խնդրենք, համոզենք, որ մեր օգտին բան անեն իրենց երկրներում, առաջինը աչքների առաջ կգա Զատուլինի հետ կատարված պատմությունը․ կասեն՝ էն մարդը էս 30 տարի հայերի համար ինչ ասես արեց, խոսաց, տարիներով կռիվ տվեց հրապարակային, թշնամացավ հայերին չսիրողների հետ, վերջում եկավ մի իշխանություն, ասեց՝ էդ սաղ հեչ, ինձ պիտի չքննադատես։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ