Հովհաննես Պուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօր լրացավ Եռաբլուրի գրավման օպերացիայի մեկ ամիսը:
Այս նկարներում պատկերված ոստիկանները անձամբ ծնողներին չեն կպել ու երևի կարծում են, որ իրենք ոչ մի կապ չունեն էդ անբարոյականության հետ:
Բայց դա իրենց միայն թվում է, քանի որ նույնքան անբարոյական է այն մարդը, ով անհաղորդ հայացքով հետևում է, թե ինչպես են իր գործընկերները քաշքշում ու ասֆալտին գցում զոհվածների ծնողներին ու ոչինչ չի ձեռնարկում, հակառակը, իր ներկայությամբ օժանդակում այդ «միջոցառման» անցկացմանը:
Եթե ճանաչում եք որևէ մեկին, խնդրում եմ տվյալներ փոխանցել: Դեռ առիթ կլինի իրենց երեսին ասել, թե իրենք ով են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը