18 10 2022

Քաղաքական հետապնդում է․ Միկա Բադալյանը՝ Էրիկ Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքի մասին



«Էրիկ Ալեքսանյանը եղել է  իմ գործով փաստաբանը․  կարող եմ ասել, որ հիացած եմ թե՛  նրա  մարդ տեսակով և թե՛ պոֆեսիոնալիզմով։ Հիացած եմ,  թե ինչպես է իրեն պահում դատարնում․ առանց վախենալու՝ դատավորի երեսին ասում է այն, ինչի մասին շատերը վախենում են նույնիսկ մտածել։ Երբ հարցնում էի՝ չե՞ս վախենում, պատասխանում էր՝ ես լրիվ մաքուր եմ և ոչնչից չեմ վախենում։ Այն ինչ կատարվում է հիմա, քաղաքական հետապնդում է, հատկապես այն փաստաբանների նկատմամբ, ովքեր անվախ են,  պաշտպանում են քաղբանարկյալներին  և ռեժիմին հակառակ են գնում»,-Yerevan.Todayի հետ զրույցում ասաց «Ազատագրում» շարժման հիմնադիր, բլոգեր Միկա Բադալյանը։ Նա դատարանի դիմաց էր, երբ ներսում քննվում էր փաստաբան Էրիկ Ալեքսանյանին ազատությունից զրկելու միջնորդությւոնը։

Հիշեցնենք, որ Միկա Բադալյանը ևս բանտարկվել էր այս տարի՝ քաղաքական ենթատեքստով, և նրա փաստաբանը Էրիկ Ալեքսանյանն էր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ