«Հիմա ոչ մի պայմանավորվածություն չկա, ոչ մի պայմանագիր կնքված չէ, չկա փաստաթուղթ որտեղ նշված լինի, որ Արցախը Ադրբեջանի կազմում է կամ՝ Հայաստանը հրաժարվում է։ Քննարկումների փուլում է այդ ամենը, հետևաբար, պետք է աշխատենք, այս հարցում ողջ հայությունը պետք միասնական լինի , որովհետև Արցախի փրկությունից ու Արցախի ապագայից է կախված նաև հայ ժողովրդի ապագան։ Չեմ ուզում հավատալ, որ Հայաստանը կարող է հրաժարվել Արցախից, սա լինելուէ հայոց պատմության վերջին կետը»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը