Ադրբեջանի ՄԻՊ-ն ընդունել է Դավիթ Բաբայանին. նրան ակնոց ու գրքեր են տրամադրել
Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարը (օմբուդսմեն) ընդունել է Ադրբեջանի կողմից առևանգված Դավիթ Բաբայանին՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ Բաբայանին տրամադրել են ակնոցներ, գրադարանի և տեղեկատվության հասանելիություն։
Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, թե իբր Արցախի նախկին ԱԳ նախարարը կալանքի պայմանների հետ կապված բողոքներ չի ներկայացրել, հետն էլ անհրաժեշտ բուժննզություն է անցել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը