ԱՄՆ պետդեպարտամենտը խոր անհանգստություն է հայտնել էսկալացիայի ժամանակ՝ սեպտեմբերի 12-14-ին ռազմագերիների հանդեպ կատարված բռնությունների նոր հաղորդումների առնչությամբ։ Այս մասին նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերի Բյուրոյի թվիթերյան միկրոբլոգում։
«Լիակատար եւ անաչառ հետաքննությունը պետք է պատասխանատվության ենթարկի մեղավորներին։ Բաքվի կողմից 17 հայ ռազմագերիների վերադարձը հոկտեմբերի 4-ին զգալի եւ դրական առաջընթաց քայլ էր»,- նշվել է հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը