Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավոր Սոլթան Մամեդովը վստահ է, որ իրենց այցը Հայաստան լավ նշան է երկու երկրների հարաբերությունների հաստատման հարցում։ Մամեդովը նման կարծիք հայտնեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ։
Նա նշեց, որ իրենք Հայաստանում հյուր են, ուզում են մեծ շնորհակալություն հայտնել Հայաստանում իրենց գործընկերներին հյուրընկալության և ջերմ հարաբերությունների համար։
«Հույս ունենք ձեր երկրի հետ պահել ջերմ հարաբերությունները»,- ասաց Սոլթան Մամեդովը։
«Ինչ վերաբերվում է ձերբակալվածներին և մշակութային ժառանգության հարցերին, ապա ուզում եմ ասել, որ բոլոր ռազմագերիներն ու ձերբակալվածները պատերազմից հետո վերադարձվել են Հայաստանին։ Հիմա քննարկում է գնում միջազգային իրավունքի և ժամկետների շրջանում այն մարդկանց վերաբերյալ, որոնք ձերբակալվել են պատերազմից հետո»,–ասաց Մամեդովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը