22 02 2022

Ինչո՞ւ իշխանությունը ռազմագերիների հարցը չմտցրեց օրակարգ․ հարց՝ ՔՊ-ական պատվիրակին



Yerevan.Today-ի լրագրողը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ, ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանից հետաքրքրքվեց, թե  ինչո՞ւ ստացվեց Ռուսաստանին ագրեսոր ճանաչելու մասով  նիստի օրակարգում փոփոխություն մտցնել, սակայն չի ավելացվել օրակարագում մեր ռազմագերիների հարցը։ Ինչու չի փորձել իշխանությունը ռազմագերիների հարցը մտցնել օրակարգ։

Թունյանը խուսանավեց պատասխանելուց, հորդորելով լսել Մարիա Կարապետյանի ճեպազրույցը և արագ հեռացավ։

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստը, ներկա են նաև ադրբեջանցի պատգամավորներ։  Զուգահեռ դրսում հավաքված են հասարակական, քաղաքական, մշակությաին գորչծիչներ, քաղաքացիներ՝ իրենց բողոքն արտահայտելով ադրբեջանցի պատգամավորների՝ Հայաստանում գտնվելու փաստից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ