«Փաստինֆո»-ն գրում է․
Հայ գերիներին խոշտանգելու վերաբերյալ երեկ տարածված տեսանյութը նոր է։ Տեսանյութում երևացող երեք զինծառայողների ինքնությունը հայտնի է, տեղանքը՝ նույնականացված։ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ եղել է տեղեկատվություն՝ գերեվարման վերաբերյալ, որից հետո հայկական կողմը ստացել է դիերը, որոնց ուսումնասիրությունը ավելի է խորացրել գերևարման ընթացքում սպանված լինելու կանխավարկածը։
«Այս տեսանյութը միանշանակ հաստատեց, որ ավելի մեծ թվով հայ ռազմագերիներ են գնդակահարվել»,- ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։
Այլ խոսքով՝ գործ ունենք գերիների հերթական արտադատական գնդակահարման դեպքի հետ, Սիրանուշ Սահակյանի գնահատմամբ, սա մեծ քաղաքականության մասն է և քանի դեռ պատժելիությունն ապահովված չէ որևէ բան չի կանխելու այդ հանցագործությունների կատարմանը, միակ տարբերակը պատժելիությունն է և կատարված հանցագործությունների համար հետևանքների առաջբերումը՝ պետության և ներգրավված զինծառայողների, հրամանատարների նկատմամբ։
«Քանի դեռ այս պատասխանատվության միջոցները վրա չեն հասել, մենք վարքի կամ քաղաքականության փոփոխություն չենք ունենա»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։
Դիտարկմանը, որ փաստացի հայ ռազմագերիներին դաժանաբար սպանում են և մարմինները հայկական կողմին փոխանցում որպես մարտի դաշտում զոհված զինծառայողի մարմին, արդյո՞ք մոտավոր տվյալներ կան, թե քանի նման դեպք կա, Սահակյանն արձագանքեց. «Այդպես էլ անում են։ Այստեղ պետք է կասկածների առաջացման պարագայում դեպքն ուսումնասիրել, այդ թվում՝ վնասվածքների առաջացման մեխանիզմը, որի միջոցով կարելի է պարզել՝ մարտի դաշտում զոհված լինելը հրազենային վնասումից, թե ֆիզիկական հսկողության տակ գնդակահարված լինելը։ Այստեղ հանգամանալից բժշկական զննությունների և փորձաքննությունների անհրաժեշտություն կլինի »։
Սահակյանի փոխանցմամբ՝ պատրաստվում են ոչ միայն դիմել ՄԻԵԴ, այլև՝ տեղեկությունը փոխանցվում է միջազգային լրատվամիջոցների, մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող կառույցների, միջազգային կառավարական կառույցների, որովհետև իրավական գործընթացից զատ՝ այլ բնույթի իրավաքաղաքական արձագանքի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը