08 10 2022

Ղրիմի կամրջի վրա բեռնատար ավտոմեքենա են պայթեցրել․ ՌԴ հակաահաբեկչական կոմիտե

Ղրիմի կամրջի վրա բեռնատար ավտոմեքենա են պայթեցրել․ ՌԴ հակաահաբեկչական կոմիտե

Ղրիմի կամրջի վրա բեռնատար ավտոմեքենա է պայթեցվել։ կամուրջը մասնակի փլուզվել է։ Այս մասին հայտնում է ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։
Պայթյունի արդյունքում այրվել է վառելիքով լի 7 ցիստեռն։
Երթևեկությունը կամրջի վրա դադարեցվել է։ Կոմիտեի տվյալներով՝ կամրջի երկու ավտոմոբիլային հատվածները մասամբ փլուզվել են։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարական հանձնաժողով ստեղծել՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի հետ կապված։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ