Սեպտեմբերի 11-ին, ժամը 16:09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «SHACMAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Խ․, ծնված 1993 թ.) ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է. տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ս․ Հ․-ն (ծնված 1984 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը