03 10 2022

Մարդ նշանակեք, ով հատուկ կզբաղվի Էրեբունի թանգարանի կանաչապատման հարցերով. քաղաքապետ



Քաղաքապետարանի գործակարգավորականի նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցվեց, որ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում ոռոգման համակարգում թերություններ կան և միջոցներ են ձեռնարկվում դրանք վերացնելու համար:

Նաև նշվեց, որ իրականում մեծ թերություններ չկան, կարող են նաև իրենք էլ վերացնենք,  ուղղակի ժամանակային առումով չեն հասցնում:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ հանձնարարեց, քանի որ արդեն սեզոնն ավարտվում է, խնդիրը ֆիքսեն և արձագանք տան գարնանը.

«Եթե թանգարանում այգեպանի հաստիք չկա, ուրեմն պետք է ավելացնել: Մարդ նշանակեք, ով հատուկ կզբաղվի այդտեղի կանաչապատման հարցերով»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ