«ՀԱՊԿ-ում մնալը գտնում եմ նպատակահարմար, որովհետև ՀԱՊԿ-ն մեր աշխարհագրական , տարածաշրջանային ռազմաքաղաքական այն կառույցն է, որը ձևավորվել է հավաքական անվտանգության համար ։ Երկար տարիներ ՀՀ իշխանությունները, մինչև 2018 թվականը, լուրջ աշխատանք են կատարել ՀԱՊԿ-ում ՝ կառույցի ռազմական կոմպոնենտի զարգացման ուղղությամբ ․ օրինակ՝ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմավորման մեջ մենք եղել ենք օրինակելի, ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի ձևավորման մեջ մենք եղել ենք օրինակելի , որովհետև ՀԱՊԿ անդամ ոչ մի երկիր խաղաղապահ ուժեր չի ունեցել, բայց մեր մոտ առաջինն է ձևավորվել և մեր ուսումնանյութական բազան օրինակ է եղել ։ Հիմա պետք է հարցնել այսօրվա իշխանություններն ի՞նչ են արել՝ ՀԱՊԿ-ն զարգացնելու ուղղությամբ , մենակ կողքից հրճվում են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ բացթողումների համար ․ պետք է ՀԱՊԿ-ում օրինակելի լինել , պարտադրել, նաև՝ խելացի բանակցել, որ ՀԱՊԿ-ն էլ իր խնդիրները կատարի»,-այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը