15 09 2022

Իրենց հիստերիայի պատճառն այն էր, որ Գեղամ Մանուկյանն ասում էր՝ դուք պատգամավորներ եք և պետք է պաշտպանեք պետականությունը․ Կյուրեղյան



«Իրենց հիստերիայի պատճառն այն էր, որ Գեղամ Մանուկյանի ելույթը շատ հստակ  ու կոնկրետ էր, և նա ասում էր ՝ դուք պատգամավորներ եք և պետք է կանգնեք պետականության պաշտպանության գործի կողքին, ձեր ղեկավար կոչվածը ժամանակին հնչեցնում էր պահանջ՝ եթե ժողովուրդը ինձանից պահանջի հրաժարվել, ես կգնամ և ուրիշ գործով կզբաղվեմ։ Փաստացի Գեղամ Մանուկյանն ընդամենը նշեց, որ երեկ Բաղրամյան փողոցում կանգնած էին տասնյակ հազարավորներ , որոնց միակ ու անկրկնելի պահանջն էր ՝  Հեռացի՛ր վարչապետ, հեռացի՛ր Նիկոլ Փաշինյան։ Նրանք շատ ծանր են տանում, որովհետև իրենք գիտեն, որ կա վարչապետ, կան իրենք,չկա վարչապետ, չկան իրենք։Ամեն դեպքում ես կարծում եմ որ ՔՊ-ում դեռ մարդիկ կան, որոնց համար առաջնայինը ոչ թե Նիկոլ Փաշինյանի պաշտպանությունն է , այլ՝ հայրենիքի պաշտպանությունն է»,-ասաց Արմենուհի Կյուրեղյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ