14 09 2022

Սոթքից մինչև Գորիս ընկած ողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները․ ՊՆ



ժամը 18:00-ին հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Ժամը 15․00-17․00-ն ընկած հատվածում Սոթքից մինչև Գորիս ընկած ողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը։ Լայնորեն կիրառվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր։ 16․40-ի սահմաններում հրթիռահրետանային հարվածքներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևաքնով հրդեհ է  բռնկվել։ Այս պահին այն մարվել է»,- հայտնում են ՊՆ-ից։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ