14 09 2022

Ֆրանսիական համալսարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել

Ֆրանսիական համալսարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Հայաստանում Ֆրանսիական համալսարանում ռումբ է տեղադրված, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ժամանել են նաև ԱԻն կինոլոգները։

Այս պահին համալսարանի շենքում կինոլոգներն են աշխատում։ Նշված վայրում է գտնվում նաև Հայաստանում Ֆրանսիական քոլեջ-հիմնադրամն ու Հայաստանում Եվրոպական համալսարանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ