30 08 2022

Վերջին շանս ենք տալիս Արթուր Դավթյանին, որ ձերբակալի Փաշինյանին և դավաճանի խարանից ազատվի. Զոհվածի մայր



Մեր պահանջը նույնն է, ինչ չորս ամիս առաջ Փաշինյանի տխրահռչակ ելույթի օրը, մենք պահանջում ենք ձերբակալել Փաշինյանին, մենք ուզում ենք վերջին շանս տալ Արթուր Դավթյանին, որի պաշտոնավարումը շուտով լրանում է: Այս մասին Գլխավոր դատախազության շենքի դիմաց ակցիայի ժամանակ ասաց զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայր Նաիրա Մելիքյանը:

«Արթուր Դավթյանը կարող էր դեռևս չորս ամիս առաջ նման որոշում կայացրած լիներ և մենք շատ ու շատ արհավիրքներից ազատված կլինեինք, բոլոր ուժային կառույցներն էլ իրավական փաստերի պակաս չունեն»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ