Այսօր` հունիսի 6-ին, կառավարության շենքի մոտ կրկին իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը։ Նրանք պահանջում էին իրենց որդիների մահվան հանգամանքների արդար քննություն։ Խոսքը 17 տարվա վաղեմության գործերի մասին է։
«Մենք անձամբ այսօր գործ ունենք Նիկոլ Փաշինյանի և Աննա Վարդապետյանի հետ, որովհետև այդ երկուսն են լավ տիրապետում մեր տղաների գործերին, ուսումնասիրել են։ Բայց առ այսօր դատախազն արդեն 1,9 ամիս է՝ մեր գործին ընթացք չի տալիս, նույն էլ Փաշինյանը, ով ասել էր՝ ինչ կլինի՝ եկեք ինձ մոտ։ Հիմա ոչ ընդունում է, ոչ մեր հարցին պատասխան է տալիս։ Հիմա ուզում ենք ինքը տեսնի, որ Աննա Վարդապետյանը ստախոս է»,-ասաց մայրերից մեկը։
«Վարդապետյանին ուզում ենք ասել, որ դուք ստախոս եք, ԱԺ-ում զեկույցի ժամանակ հայտարարում եք, որ այս 5 քրեական գորոծով նախկիններից չկան աշխատողներ։ Դու ստում ես, Վարդապետյան Աննա։ Արշակ Մարտիրոսյանը և Գուրգեն Հակոբյանը աշխատում են Զինվորական դատախազությունում և բարձր պաշտոններին են»,-ասաց մայրերից մեկը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը