Կառավարության նիստում այսօր՝ օգոստոսի 11-ին, կքննարկվի «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» հարցը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների կողմից սոցիալական երաշխիքներից ամբողջական ծավալով օգտվելու հրամայականով, ինչպես նաև օրենսդրության մեջ առկա որոշ թերություններ շտկելու նպատակով:
Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար նախատեսել հավելավճարի տրամադրում Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում ծառայության յուրաքանչյուր տարվա համար:
Իսկ ակնկալվող արդյունքը հետևյալն է՝
Նախագծերով առաջարկվող իրավակարգավորման ընդունման արդյունքում կսահմանվի և կհստակեցվի Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց՝ Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում աշխատած յուրաքանչյուր տարվա համար հավելավճար տրամադրելու կարգը, կապահովվի ՀՔԾ նախկին աշխատակիցների սոցիալական երաշխիքներից օգտվելու իրավունքի իրացումը և կկարգավորվեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրության հետ կապված հարաբերությունները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը