19 02 2020

Բոլոր դասատուների աշխատավարձը չի բարձրացել, սուտ է․ Արա Վարդանյան

Բոլոր դասատուների աշխատավարձը չի բարձրացել, սուտ է․ Արա Վարդանյան

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրում է․

«Մի բան ասեմ իմացեք։Հիշո՞ւմ եք, որ անցած տարի մի քանի անգամ մեր սիրելի կառավարությունը թմբկահարում էր այն մասին, որ 2020 թվականի հունվարի մեկից բոլոր դասատուների աշխատավարձը 10 տոկոսով բարձրացնելու են։

Դե ասեմ իմացեք՝ ՍՈՒՏ Է, նման բան տեղի չի ունեցել։ Բարձրացրել է միայն ամբողջ դրույքով աշխատող դասատուների աշխատավարձը, որոնք կազմում են բոլոր դասատուների շատ չնչին տոկոսը։

Դե բա երկու էռնակ հո մի տեղ չէ՞ր լինի. համ հանրաքվե ձեր համար անցկացնեն, համ էլ աշխատավարձ բարձրացնեն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ