Վարչապետ Նիկոլ փաշինյանը, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հարցին՝ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին, ասաց․
«Եթե ժողովուրդը մտածում է, որ վատ որոշում է պետական բարձր պաշտոնյաներին աշխատավարը բարձրացնելը, ժողովրդի լեգիտիմ իրավունքն է, ինքը կարող է ցանկացած պահի անել նոր հեղափոխություն, մեզ այստեղից քշի, բերի այն հին բարի ժամանակների պաշտոնյաներին, որոնք ցածր աշխատավարձ են ստանում եւ լափում են պետական համակարգը, ովքեր փայ են մտոնում բիզնեսներում, ում համար ամեն աշխատանքային օրը կոնկրետ թվով գումար է, թե որքան փող մտավ իրենց գրպանը, իրենց եղբայրների, աներների, զոքանչների եւ մնացածների գրպանը։
Ես գաղտնիք բացեմ եւ ասեմ, որ դուք երեկ ինձ զգուշացրել եք, որ այս թեմայով հարց եք տալու, ես պատրաստված եմ եկել։ Վերջին օրերի քննարոկւմներից ես հասկացա, որ այս թեմայի հետ կապված ես թյուր ըմբռնում ունեմ, որովհետւ նախկինում ես հասկանում էի, թե խոսքը միայն բարձրաստիճան պաշտոնյաների մասին է, բայց հիմա այս քննարկումներից հասկանում եմ, որ խոսքն ընդհանրապես պետական ապարատում աշխատավարձերի բարձրացման թեմայի մասին է»,– ասաց վարչապետը՝ հեռախոսով միացնելով ձայնագրություն և հավելելով․ «Պետական ապարատում աշխատավարձերի բարձրացումը Հանրապետության հրապարակից՝ հեղափոխական ամբիոնից, իմ տված խսոտումն է, որը տրվել է ժողովրդի աչքի առաջ եւ որից հետո դեռ հեղափոխական պրոցեսները ծավալվել են։ Այսինքն դա պարտավորություն է, որը ես ստանձնել եմ Հայաստանի ժողովրդի առաջ»։
«Պետական աշխատողերի եւ ոստիկաների աշխատավարձը կբարձրացվի, որպեսզի նրանք շաբաթ–կիրակի օրերին ստիպված չլինեն բետոն թափել սրա–նրա հայաթներում։ Այս հայտարարությունը ես արել եմ 2018 թվականի ապրիլի 19–ին։ Ես ստանձնել եմ պարտավորություն եւ դրանից հետո ժողովուրդը պարտադրել է, որ ինձ ընտրեն վարչապետ եւ հիմա, որ տեսնում եմ քննարկում կա, թե ես ինչո՞ւ են պետական համակարգի աշխատողների աշխատավրձը բարձրացրել, կներեք դա անընդունելի է։ Խոստացել եմ, ժողովուրդը հաստատել է խոստումը եւ բարձրացրել ենք եւ այստեղ ետ ճանապարհ չկա, ընդորում հեղափոխության կոնտեքստում է սա արվել, սրանից հրաժարվելու ճանապարհը հետհեղափոխություն անելն է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը