Սամվել Հակոբյանը գրում է․
«Facebook-ում և, ընդհանրապես, ԶԼՄ-ների տիրույթում Երևանից Արցախի և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի համար «անձնազոհ» պայքարող օնլայն ֆիդայիններին պետք է մեկ բան հորդորեմ՝ մեր պետականության ակունքներում ստորագրություն թողած մարդկանց անունները հոլովելուց ու շահարկելուց առաջ, փորձեք ինքներդ ձեզ հարց տալ՝ արդյոք այնքան ապրած և արած ունե՞ք, որ ձեզ թույլ տաք նման մարդկանց քննադատել կամ, առավել ևս, չարախոսել։
Առհասարակ, այս նոր ով, ում, ինչ ուզի՝ կարա ասի մշակույթն ավերիչ է։ Մինչև մեկի անունը բարձրաձայնելը, հատկապես, երբ ձեր ծնողի տարիքի մարդու մասին է խոսքը, մի հատ նայեք, ծանր ու թեթև արեք՝ իրենք ով են, դուք ով եք... Իրենց անցած ուղին ինչ ձեռքբերումներ ու հաղթանակներ ունի, ձերն ինչ ունի... Եվ արդյո՞ք ունի... Համեմատեք, թե իրենք ձեր տարիքում ով են եղել, ինչ են արել և հանուն ինչի արել...
Նիկոլիզմը և, ընդհանրապես, այս փսևդոլիբերալիզմն իրենց հետ բերեցին անպատասխանատու հռետորների քամի, որի դեմ պայքարում նաև ծլեցին գերամբիցիոզ, տեսախցիկատենչ փսևդոազգայնականներ։
Հիշե՛ք, արհեստական և անառողջ սերնդափոխությունը նույնքան «օգտակար» է, ինչքան բանակի պատմաբան հրամանատարը կամ հաց ուտելու տարրական էթիկետին չտիրապետող երկրի ղեկավարը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը