15 04 2024

«Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր դատական կարգով կվիճարկի Ավինայնի՝ պաշտոնը ստանձնելը

«Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր դատական կարգով կվիճարկի Ավինայնի՝ պաշտոնը ստանձնելը

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Մայր Հայաստանն» ՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի ապօրինի երդմնակալության (լիազորությունների ապօրինի ստանձնման)

Հարգելի՛ երևանցիներ,

«Մայր Հայաստանի» որոշմամբ դատական հայցեր եմ ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ։ Վիճարկում ենք Տիգրան Ավինյանի՝ Երևանի քաղաքապետի լիազորությունները ստանձնելու օրինականության հարցը։ Մեր համոզմամբ՝ այն տեղի է ունեցել օրենքի խախտմամբ, քանզի, այսպես կոչված, երդման արարողության ժամանակ Երևանի ավագանու քվորումն ապահովված չի եղել։ Մեր պահանջն է՝ ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Երևանի քաղաքային համայնքի Երևան քաղաքի ավագանու 13.10.2023թ-ի Երևանի քաղաքապետի երդման արարողության հատուկ նիստը:

Մեր ներկայացրած հայցերից մեկով դատական նիստը տեղի կունենա այսօր, ժամը 14:30-ին, ՀՀ վարչական դատարանում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23)»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ