Սահմանադրական դատարանի խնդիրները միշտ պահել եմ իմ տեսադաշտում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Թավշյա իշխանափոխության փուլերից սկսել ենք արձանագրել, որ աղետ է վրա հասնելու ՀՀ-ի վրա: Մենք ասում էինք, որ Սահմանադական դատարանի կանխատեսելի կազմն անհրաժեշտ է Ստամբուլյան կոնվենցիան և նման կոնվենցիաները վավերացնելու համար, քաղաքական կարևոր հարցերում որոշումների կայացումն ապահովելու համար և տեսանելի ապագայում մենք կունենանք նաև հանրաքվե Հայաստանի տարածքի փոփոխության հետ կապված, որտեղ ևս կանխատեսելի Սահմանադրական դատարան է անհրաժեշտ»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը