05 08 2022

ԼՂ-ում խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի առաջարկները չենք տեսել, ուստի չեմ կարող գուշակություններ անել. Լավրով

ԼՂ-ում խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի առաջարկները չենք տեսել, ուստի չեմ կարող գուշակություններ անել. Լավրով

Ռուսաստանը դեռ չի տեսել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ գործունեության վերաբերյալ Հայաստանի առաջարկները: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, որ անհրաժեշտ է ճշգրտել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասները.

«Մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետը ցանկանում է քննարկել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում, ուստի չեմ կարող կռահել»,- իր ասուլիսում ասել է Լավրովը։

Միևնույն ժամանակ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ձեռք բերված պայմանավորվածություններից զատ կողմերն իրավունք ունեն առաջարկել լրացուցիչ նախաձեռնություններ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ