02 08 2022

Կյանքից թանկ բանը. Քրիստինե Վարդանյան

Կյանքից թանկ բանը. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.

Անհատի կյանքն իսկապես անգին է։ Բայց անգին լինելով հանդերձ մեկ է, այն չի դառնում մեր ունեցած ամենաթանկ բանը՝ որքան էլ լիբերալները դա պնդեն։

Օրինակ՝ իմ կյանքից ավելի թանկ է իմ ընտանիքի կյանքը։ Իմ՝ անհատի կյանքից ավելի թանկ է Դադիվանքը։ Իմ՝ անհատի կյանքից ավելի թանկ են իմ կրոնի և մշակույթի մասունքները, իմ անհատի կյանքից ավելի թանկ է մեր հայերնիքի ամեն կտոր, որտեղ դեռ միլիոնավոր հայեր պետք է ծնվեն, ապրեն ու ստեղծագործեն․․

Իմ՝ անհատի կյանքից ավելի թանկ է հայ ժողովրդի հավաքական անվտանգությունը։

Մեր առջև դրված չէ անիմաստ զոհողության կամ փրկության ընտրություն, որ մենք էլ այդ երկընտրանքի մեջ ընտրենք փրկությունը։ Մեր առջև դրված է հաստատ սպանդանոցի կամ պայքարով սպանդանոցից փրկվելու հեռանկարը։ Դրա համար, «եթե հարկ լինի նաև կյանքի գնով», որ ավելի շատ կյանքեր փրկվեն, որովհետև կյանքն իսկապես անգին է, բայց միևնույնն է, ամենաթանկը չէ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ