Արցախի Պաշտպանության բանակը մանրամասներ է ներկայացրել շփման գծում վիրավորված զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության ՊԲ-ն տեղեկացնում է, որ վիրավոր զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
«Ինչպես տեղեկացրել էինք, օգոստոսի 1-ին վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը: Վիրավոր զինծառայողի վիճակը բավարար է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-ասված է հաղորդագրությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը