12 04 2023

Տեղի սահմանին ադրբեջանական սադրանքը կարող էր կանխվել․ Սեյրան Օհանյանը թվարկում է հնարավոր քայլերը



«Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը վստահեցնում է, որ Տեղ գյուղի սահմանին ապրիլի 11-ին արձանագրված ռազմական միջադեպը կամ՝ ադրբեջանական սադրանքը հնարավոր էր կանխել։

 «Կան ականապայթունային և ոչ ականապայթունային ինժեներական սարքավորումներ։ Գոնե ճանապարհների վրա պետք է լինեին շարժական արգելափակոցներ։ Այդ դեպքում նրանք չէին մոտենա մեր դիրքերին և այս կրակոցները չէին լինի»։

«Հակառակորդն իր հետևում ոչ մի բնակեցված բնակավայր չունենալով` ավելի արագ է բարձրացրել մեր ռազմավարական կետերը, բարձունքները, հայտնվել մեր ճանապարհին, իսկ  հայկական կողմը, ունենալով ենթակառույցներ, ասֆալտապատ ճանապարհներ, սահմանային բնակիչներ, չի կարողացել շինարարական ինժեներական ամբողջ ներուժն օգտագործել և զինծառայողներին արագ ապահովել ինժեներական համապատասխան անվտանգ կառույցներով»,-նշեց Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝  ռազմաքաղաքական իրավիճակի գնահատումներում ՀՀ իշխանությունները թերանում են և ուշանում։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ