Սոթքում վիրավորում ստացած 4 զինծառայողից երկուսի վիճակը միջին ծանրության է, երկուսինը՝ բավարար, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Կարող ենք ասել, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Զինծառայողները բեկորային վիրավորում են ստացել։ Նրանք դեռ Երևանում չեն, եթե կարիք լինի՝ կիրականացվի տեղափոխում», - ասաց նախարարը։
Նախարարն անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ Արցախից անհնար է դարձել հիվանդների տեղափոխումը ՀՀ, ինչպես նաև դեղորայքի մուտքը Արցախ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը