Կառավարությունն այսօրվա նիստում կընդունի նախագիծ, որով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 21,5 մլն դրամ կհատկացնի փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող վերելակի փոխարեն նորը գնելու համար:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող վերելակը գտնվում է ֆիզիկապես մաշված վիճակում, ինչը հանգեցնում է վերելակի հաճախակի խափանումների և վթարների: Վերջինիս վերանորոգումը ժամանակատար է և տնտեսապես ոչ նպատակահարմար: Նոր վերելակ ձեռք բերելու նպատակով կազմակերպվել է գնման գործընթաց՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ վարչապետի աշխատակազմի վարչական շենքը սպասարկող նոր վերելակ ձեռք բերելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 21 516 000 ՀՀ դրամ հատկացնելու անհրաժեշտությամբ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը